Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Օրինագիծն ընդունվել է միաձայն՝ 90 կողմ ձայնով:
Փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը նշել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2018-ին: Կողմերը համատեղ հայտարարությամբ նպատակահարմար են համարել, որ Դանիայի և Հայաստանի կառավարությունները կնքեն կարճաժամկետ վիզաների տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ երկկողմ համաձայնագիր: