Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Իտալիայի դեմ խաղից հետո, որն ավարտվել էր մեր թիմի ջախջախիչ պարտությամբ՝ 1-9, լրագրողների հարցերին չպատասխանեց, փոխարենը` մի քանի մեկնաբանություն թողեց։
«Այս կատարյալ ֆիասկոն այսօր արտացոլում է հայկական ֆուտբոլի իրավիճակը: Հավաքականի ղեկը ստանձնելիս գիտակցել եմ, որ հնարավոր է նման բան լինի ու, կարելի է ասել, ամբողջ հարվածը վերցրել եմ ինձ վրա։
Եթե ղեկավարությունը որոշի, որ այս ամենի մեղքը իմն է, ես պատրաստ եմ վաղը վերջացնել ամեն ինչ։ Եթե ղեկավարությունը որոշի, որ ես պետք է շարունակեմ աշխատանքները, ապա ես ամբողջովին պետք է փոխեմ ամեն բան, որովհետև, ըստ իս, ոչ մի բան չի համապատասխանում հավաքականին, անգամ` մտածելակերպը»,- նշեց Խաշմանյանը։
Աբրահամ Խաշմանյանը մոտ երկու շաբաթ առաջ էր զբաղեցրել ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։