Ազգային ժողովը քննարկում է ԲՀԿ-ական պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի, Քաջիկ Գևորգյանի, Արման Աբովյանի, Դավիթ Մանուկյանի և Արայիկ Աղաբաբյանի կողմից ներկայացված՝ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն» առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող Գևորգ Պետրոսյանը նշեց, որ երբ գործատուն, օգտվելով օրենքի բացից, իր պահանջները չի ներկայացնում գրավոր կերպով, աշխատողն էլ չի կարողանում ապացուցել, թե իրենից ինչ բացատրություն են պահանջել:
«Ստացվում է, որ կարգապահական տույժը կիրառվում է առանց գրավոր բացատրության: Այսինքն՝ այս նախագիծը ամենից առաջ կոչված է աշխատողների շահերը պաշտպանելուն»,- նշել է Պետրոսյանը: