Ազգային ժողովում այսօր քննարկվեց օրենքի նախագիծ, որով նախատեսվում է Հայաստանում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սոցիալական աջակցություն տրամադրել:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը նշեց, որ օրենքի ընդունմամբ՝ 2020 թվականի հունվարի 1-ից միայնակ տարեցների կոմունալ վճարները կիրականացնի պետությունը: Ըստ նախնական հաշվարկների՝ կոմունալ վճարների փոխհատուցման համար մեկ բնակչի հաշվարկով տարեկան կպահանջվի 144 հազ. դրամ: