«Ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ Կառավարությունն այս հարցում գնալու է վճռական, սկզբունքային և հետևողական փոփոխությունների, և այստեղ, ինչպես մի քանի անգամ ասել եմ, Կառավարության և, ըստ էության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ոտքերից կախվելը և նրանց ճահիճների մեջ քաշելն ու այնտեղ պահելը չեն ստացվելու: Ես ուզում եմ, որ սա մենք բոլորս հստակ արձանագրենք»,- խորհրդակցության ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: