Ռուսաստանում անցկացվել է փողոցային կինոփառատոն: Այստեղ չկան կարմիր գորգեր, փակ ցուցադրումներ կամ ժյուրի: ներկայացվել են կարճամետրաժ կինոնկարներ, որոնք կարող է դիտել ցանկացած անձ, լավագույն գործերն էլ ընտրում է հենց հանդիսատեսը՝ ֆիլմի վերջում հեռախոսի լույսով արտահայտելով իր դրական վերաբերմունքը:
Դիտումներն անցկացվել են բաց երկնքի տակ և տարբեր վայրերում՝ մեծ ու փոքր քաղաքներում: Կինոփառատոնի նպատակն է ռուսաստանյան հասարակությանը ծանոթացնել տաղանդավոր ռեժիսորների աշխատանքներին, որոնք դեռևս անհայտ են: