Associated Press-ը հաղորդում է, որ չորս մարդ է զոհվել, 10-ը վիրավորվել Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում բնակիչներից մեկի տան վրա կատարված հարձակման հետևանքով: Դեպքի ժամանակ տանը հավաքույթ է եղել, որին մասնակցել է 35 մարդ: Հանցագործն առայժմ ազատության մեջ է, պարզ չեն սպանության դրդապատճառները:
Նույն օրը առավոտյան Ֆրեզնոյի մեկ այլ շրջանում սպանել են 20-ամյա երիտասարդի: Պարզ չէ նաև՝ կապ կա՞ արդյոք երկու սպանությունների միջև: