Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Գևորգ Սիմոնյանին:
Նախարար Բադասյանը շնորհավորել է Գևորգ Սիմոնյանին և ծառայության պետի նորանշանակ տեղակալ Կարեն Հակոբյանին պատասխանատու պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ տեղյակ է ծառայության խնդիրներից, ու ղեկավար նոր կազմից պահանջը բովանդակային փոփոխություններն են: Այդ համատեքստում Ռուստամ Բադասյանը կարևորել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարության նախագծով նախանշված զարգացման ուղղությունները, ինչպես նաև առաջիկայում Կառավարությանը ներկայացվող Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որում այլընտրանքային խափանման միջոցների համակարգում նոր մեխանիզմներ են ներդրվում և պրոբացիայի ծառայության մասով գործառույթներ են ավելանում, ինչը ենթադրում է ծառայությունում նոր ու բանիմաց կադրերի ներգրավում:
Ծառայության պետը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ շատ անելիքներ կան ինստիտուցիոնալ և կարողությունների զարգացման ուղղությամբ: