Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոյի քննիչները փաստաթղթի նախագիծ են ուղարկել գլխավոր դատախազություն, որի հիման վրա էլ հայց կներկայացվի Գերագույն ռադա՝ երկրի նախկին նախագահ Պորոշենկոյին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական պատասխանատվության ենթարկելու մասին:
Խոսքը արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների թեկնածուների ընտրության հարցում նախագահ Պորոշենկոյի հնարավոր ապօրինի ազդեցությանը մասին է:
Նախկին նախագահին կասկածում են սահմանադրական կարգը տապալելու, պետական իշխանությունը զավթելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ:
Պորոշենկոյի կուսակցությունը մեղադրանքը համարել է «ռուսական պատվեր»: