Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված էին շուրջ չորս տասնյակ հարցեր, որոնք վերաբերում էին մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ փաստաթղթի մշակմանը, միության շրջանակներում թվայնացման օրակարգին, ինչպես նաև տեխկանոնակարգերի և մաքսային ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցերի: Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործառնության շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից առկա խոչընդոտների վերացմանն առնչվող խնդիրները:
Խորհրդի նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել տասնյակ նախագծերի շուրջ, այդ թվում անդրադարձել ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կնքված համաձայնագրի կիրարկմանն ուղղված միջոցառումների ծրագրին: