«Այո՛, մեր քաղաքացիներն իրենց հնարամտությունը ևս կիրառում էին. նոր բիզնես էին մտածել, մեքենաներով գալիս էին, համարները հանում էին, գիշերը կանգնում էին հերթ, առավոտյան վաճառում էին իրենց հերթն այլ անձանց: Մենք ժամանակին ահազանգեցինք ոստիկանության մեր գործընկերներին, և ոստիկանությունը շատ արագ կարգավորեց այդ խնդիրը: Հիմա, կարծում եմ՝ այդպիսի բան չկա»,- նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: