Հունաստանի Կալամատա քաղաքում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան է տեղադրվել: Նախաձեռնության հեղինակը տեղի հայ համայնքն է եղել, որին աջակցել է քաղաքապետարանը:
Հուշարձանի կարմիր մարմարը հատուկ Հայաստանից է բերվել. բացման արարողությանը մասնակցել են տեղական պաշտոնյաներ և պատգամավորներ: