Հովհաննես Դավթյանը նշանակվել է Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում են ձյուդոյի ՀՀ ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Որոշումը կայացվել է ֆեդերացիայի վերջին ժողովում: Հովհաննես Դավթյանը կփոխարինի Արմեն Նազարյանին: Մինչև նոր նշանակումը նա Հայաստանի երիտասարդական և պատանեկան ընտրանիների ավագ մարզիչն էր: Այժմ այդ թիմերը կգլխավորեն, համապատասխանաբար, Դավիթ Խաչատրյանն ու Գոռ Հարությունյանը: Հովհաննես Դավթյանն ու Թաթուլ Հովհաննիսյանը կհամակարգեն բոլոր երեք հավաքականների աշխատանքները և պատասխանատու կլինեն դրանց գործունեության համար:
Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի մարզական տնօրեն է նշանակվել Գոռ Մկրտչյանը, մրցավարական հանձնաժողովի նախագահ՝ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանը: