Հոնկոնգում երկօրյա բողոքի ցույցերի ժամանակ արմատական ակտիվիստների և ոստիկանության միջև դիմակայության հետևանքով քաղաքի պոլիտեխնիկական համալսարանի տարածքը, ըստ ԶԼՄ-ների, վերածվել է «ռազմական գոտու»:
Ակցիայի ակտիվիստները հրկիզել են համալսարանի մուտքի մոտ գտնվող հետիոտնի կամուրջը: Ըստ AFP լրատվական գործակալության, դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանությունը փորձել է մտնել այն շենքը, որտեղ գտնվում էին հարյուրավոր ակտիվիստներ: Հոնկոնգի ոստիկանությունը հայտարարել է, որ պատրաստ է մարտական զենք կիրառելու ցուցարարների դեմ: