Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան: ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակում այսօր Ալեքսանյանը ստորագրել է համաձայնագիրն ու հայտարարել, որ հետևողական է լինելու Հայաստանի մանուկների առողջ ապրելակերպի կազմակերպման հարցում: