Հայաստանի պետեկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև ստորագրվել է արձանագրություն նախնական էլեկտրոնային տեղեկության փոխանակման մասին՝ փոխադրամիջոցների և ապրանքների միջազգային տեղաշարժի վերաբերյալ։
Բացի այդ, Վրաստանի ֆինանսների նախարարության պետեկամուտների ծառայության և Հայաստանի պետեկամուտների կոմիտեի միջև ստորագրվել է հուշագիր բեռնված փոխադրամիջոցների էլեկտրոնային կնիքի ներդրման պատրաստակամության մասին։
Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի պետեկամուտների նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը և Վրաստանի պետեկամուտների ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Խունդաձեն։