Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրության հարցի քննարկմանը «Լուսավոր Հայաստանից» առաջարկված թեկնածու Հայկուհի Հարությունյանը նշեց, որ հանրության շրջանում կոռուպցիայի նկատմամբ պետք է ձևավորվի զրո հանդուրժողականություն: Նա ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի, կանխարգելման գործում ներդնելու է իր կարողությունը, մասնագիտական փորձը: