Անցյալ տարի նոյեմբերի 25-ին զենք կիրառելու պատճառաբանությամբ Ռուսաստանը ձերբակալել էր ուկրաինական երկու ռազմանավ ու օժանդակ նավի անձնակազմերի 24 անդամներին Կերչի նեղուցի մոտակայքում: Ընդհարման ժամանակ վիրավորվել էին ուկրաինացի երեք նավաստիներ:
Ուկրաինական կողմը վստահեցնում է, որ թույլտվություն է խնդրել Կերչի նեղուցով անցնելու համար, բայց պատասխան չի ստացել: Ռուսական հատուկ ծառայությունն էլ պնդում է, թե ուկրաինացի նավաստիներին տեղեկացվել է, որ նեղուցով անցումը փակ է:
Միացյալ Նահանգները, Կանադան և Եվրամիությունը այդ միջադեպի պատճառով նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ: