Բելառուսում երեկ կայացել է Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի ընտրություն: Խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը կազմել է 70.72 տոկոս: Օրենսդիր մարմին է անցել 109 պատգամավոր, խորհրդարանական տեղերի համար պայքարում էր 513 թեկնածու:
Քվեարկությանը մասնակցելուց հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, պատասխանելով լրագրողների հարցերին, մեկնաբանել է 2020-ին երկրի ղեկավարի առաջիկա ընտրություններում առաջադրվելու մտադրությունը: Լուկաշենկոն ընդգծել է, որ չի կառչում պաշտոնից, սակայն իր համար պարտադիր է համարում առաջարկել թեկնածությունը, իսկ մարդիկ կկատարեն իրենց ընտրությունը։