Իրանի տասնյակ քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո երկրի իշխանությունը որոշել է գնալ զիջումների, որոնք կսկսեն գործել արդեն այսօր երեկոյան։ Նախնական հաշվարկով՝ մոտ 19 միլիոն ընտանիքի կհատկացվեն սուբսիդիա և նպաստ՝ բենզինի թանկացումը փոխհատուցելու համար։