ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը:
Հրամանի համար հիմք է հանդիսացել կազմակերպությունների ընտրության նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի եզրակացությունը: Մրցույթին մասնակցելու համար դիմել է 8 կազմակերպություն, որոնցից բոլորն էլ հաղթահարել են մրցութային շեմը: Վերապատրաստումների իրականացման համար երաշխավորված կազմակերպություններն են`
«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը,
«Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ն,
«Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա ՀԿ-ն,
«Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ-ն,
«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը,
«Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը,
«Եվրոպական համալսարան» հիմնադրամը,
«Կրթություն և գործունեություն» սոցիալ-բարեգործական, կրթամշակութային հիմնադրամը: