Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանն «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածու Էդգար Շաթիրյանից հետաքրքրվեց՝ ո՞վ է կրելու քաղաքական պատասխանատվությունը, եթե հանձնաժողովը ձախողվի:
Շաթիրյանը նշեց, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինքնավար է, հետևաբար անդամներին նշանակում է քաղաքական մարմինը՝ Ազգային ժողովը: Նա ընդգծեց, որ այդ դրույթն արտացոլված է Սահմանադրության 122-րդ հոդվածում, և այդ առումով մտահոգություններ չպետք է լինեն: Էդգար Շաթիրյանի խոսքով՝ սերտ համագործակցություն կլինի նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ: