Երբ 2015-ին փախստականների հոսքը շարժվեց դեպի Եվրոպա, ԵՄ որոշ երկրներ խստացրին իրենց սահմանների հսկողությունը: Դրա ժամկետը երկարաձգվում է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ: Փորձագետների կարծիքով՝ դա ապօրինի է:
Հստակ օրենքներ են սահմանված՝ ե՛րբ և ինչպե՛ս Շենգենյան երկիրը կարող է վերականգնել ժամանակավոր վերահսկողությունն իր սահմաններում: Մինչև վերջերս դա հազվադեպ է պատահել՝ պայմանավորված հիմնականում նախօրոք նախատեսված իրադարձություններով, ինչպիսիք էին՝ մարզական միջոցառումները կամ քաղաքական համաժողովները: Օրինակ՝ Պորտուգալիան սահմանային հսկողություն էր իրականացնում Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, իսկ Դանիան ՝ Կոպենհագենում կլիմայական խորհրդակցության ժամանակ: Այս ստուգումները սովորաբար տևում են ընդամենը մի քանի օր: