Ազգային ժողովում ընթացող կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկած թեկնածու Նարեկ Համբարձումյանը կարևորեց կառույցի գործունեության ոլորտի մոնիթորինգային և հետազոտական ծրագրերի, միջազգային փորձի հաջողված մոդելների կիրառումը: Նա նշեց՝ գաղտնիք չէ, որ կոռուպցիան մեր երկրի զարգացմանը խոչընդոտող մեծագույն չարիք է.