Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն։ Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանում Հայաստանի նախագահին դիմավորել է Կատարի տրանսպորտի և կապի նախարարը, որին հաջորդել է Արմեն Սարգսյանի և Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հանդիպումը: Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը կմասնակցի Դոհայում անցկացվելիք հեղինակավոր «Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովին» և հանդես կգա ելույթով: Դոհայից մանրամասներ է ներկայացնում Լիլիթ Հարությունյանը: