Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հոկտեմբերի 31-ից հայտարարվել է հետախուզում։ Խոշոր չափերի հափշտակության համար որպես մեղադրյալ ներգրավված Անահիտ Ֆարմանյանը խուսափել է ներկայանալ նախաքննական մարմին։ Նրա անձնական երաշխավորությունը ստանձնած ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը հայտարարում են, որ Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն և չեն կարող ապահովել նրա ներկայանալը հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ-ն միջնորդել է կալանավորել Ֆարմանյանին։