Դեկտեմբերի սկզբին ՊԵԿ-ը կհայտարարի, որ Վրաստանից ներմուծվող բոլոր մեքենաները կմաքսազերծվեն Գյումրիի ավտոմաքսատանը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
Նրա պարզաբանմամբ՝ մինչև այսօր Գյումրիի մաքսատանն են մաքսազերծվել այն մեքենաները, որոնք ինքնուրույն են հատել սահմանը, այսօրվանից, ըստ Դ.Անանյանի, Գյումրիում կմաքսազերծվեն նաև տրեյլերով բերվող ավտոմեքենաները։ Իսկ արդեն հաջորդ ամիս Գյումրի կբերվեն նաև բեռնարկղերով Հայաստան ներմուծվող մեքենաները։
Դ.Անանյանը նշեց, որ Նորագավիթի ավտոմաքսատունը կգործի մինչև տարեվերջ՝ Երևանում կուտակված մեքենաները մաքսազերծելու նպատակով։