Երևանում մեկնարկել է «Թվային լուծումներ՝ միջսահմանային գործակցության և առևտրի դյուրացման համար» տարածաշրջանային երկօրյա համաժողովը: Մաքսային ծառայությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները դիտարկելու են միջազգային առևտրի ներկա վիճակը և առևտրի դյուրացման պայմանների ստեղծման հնարավորությունը: Համաժողովում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ՊԵԿ-ում իրականացվող ցանկացած ծրագիր գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում: