Հայ սակրավորները Սիրիայի հյուսիսում ականազերծում են գյուղական տարածքներն ու ցանքատարածքները, հաղորդում է ՌԻԱ նովոստին: Հայ մասնագետները աշխատում են Այազա բնակավայրում:
ՀՀ հումանիտար ականազերծման կենտրոնի օպերատիվ բաժնի պետ Արթուր Ղաբուլյանի խոսքով՝ հիմնական նպատակն է ականազերծել այն տարածքները, որոնք ահաբեկիչներն ականապատել են մարտական գործողությունների ժամանակ:
«Մենք այստեղ ենք խաղաղ բնակիչությա խնդրանքով: Աշխատանքների ավարտից հետո գյուղացիները կանցնեն խաղաղ աշխատանքի»,- ասել է Արթուր Ղաբուլյանը և ավելացրել, որ կենտրոնում կան նաև բուժաշխատողներ, որոնք օգնություն են ցուցաբերում բնակչությանը:
«Շնորհակալություն տղաներին, որ փրկում են մեզ ականներից ու ռումբերից... Մենք գրեթե կես տարի սպասել ենք ականազերծողներին, և վերջապես մեզ լսեցին»,- ասել է սիրիացի Մադին Ամարու Շաքուրը և ավելացրել, որ այժմ բնակչությունը իրեն ավելի ապահով է զգում: