Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ այսօր Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում, որը հեռարձակվում էր ուղիղ եթերում, տեխնիկական խնդիրների պատճառով Ջեմմա մայրիկի հետ հետ իր զրույցը լսելի չի եղել:
«Քանի որ այս կտորը ուղիղ եթերում տեխնիկական խնդիրներ է ունեցել, հարկ եմ համարում տեսագրությունը տեղադրել այստեղ:
Ջեմմա մայրիկի հետ խոսակցությունը, իրոք, հայեցակարգային ստացվեց, որով պատկերավոր կերպով ի ցույց դրվեց բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզվի, գրականության և պատմության պարտադիր առարկա լինել-չլինելու հարցի էությունը:
Նաև խոսեցինք «ժանգոտ կուզովների» հետ մեր կապվածության հարցի մասին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով Ջեմմա մայրիկի հետ զրույցի տեսանյութը: