Իտալիայում ՀՀ դեսպանությունն իր զորակցությունն ու համերաշխությունն է հայտնել Վենետիկ քաղաքին և նրա բնակչությանը:
«Քաղաք-թանգարան Վենետիկը համաշխարհային ժառանգության թանկարժեք գանձ է, որում իր ուրույն տեղն ունեն նաև հայկական հոգևոր, գիտակրթական և մշակութային ժառանգության մարգարիտները:
Ուշադրությամբ հետևում ենք ստացվող լուրերին և հուսով ենք, որ ներդրվող ջանքերի շնորհիվ Վենետիկին պատուհասած բնական աղետի հետևանքները հնարավորինս կմեղմվեն։
Քեզ հետ ենք, Վենետիկ»,- ասված է դեսպանության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Իտալիայի կառավարությունը նոյեմբերի 14-ին արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Վենետիկում սաստիկ հեղեղման պատճառով: Հեղեղման հետևանքով ջրի տակ է անցել Վենետիկի Սան Մարկոյի հրապարակը՝ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը, բազմաթիվ կառույցներ և շինություններ: