IL FOGLIO հանրահայտ իտալական պարբերականը կրկին անդրադարձել է Հայաստանին. այս ամսվա Edizione տեխնիկական հավելվածը Եուջենիո Քաուն նվիրել է Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացի խորը վերլուծությանը:
«Լինելով նախկին ԽՍՀՄ տեխնոլոգիական հանգույց՝ Հայաստանը վերափոխում էր իր ճակատագիրը և աշխարհագրական մեկուսացումից դուրս էր գալիս տեխնոլոգիական զարգացման միջոցով: ՏՏ ոլորտը երկրի տնտեսության զգալի մասն է կազմում և տարեկան աճում է 20% -ով՝ ըստ Բրեվիսի երևանյան գրասենյակի:
Անցած տասնամյակների ընթացքում այս փոքր և միայն ցամաքով շրջապատված երկիրը վերածվել է Հարավային Կովկասի Սիլիկոնյան հովտի, որը տուն է դարձել այնպիսի ընկերությունների համար, ինչպիսիք են՝ FAST-ը (Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ), PicsArt-ը, TUMO-ն և IUNetworks-ը: Վերջինս ունենալով մոտ 250 աշխատակից՝ լուծումներ է ներդրել մի շարք երկրների պետական կառավարման թվայնացման ոլորտում, դրանց թվում՝ հենց Հայաստանի, որտեղ հարկերի հավաքագրումը գրեթե ամբողջությամբ թվայնացված է»,- նշված է հոդվածում։