Թուրք-սիրիական սահմանին գտնվող Հալեպի ալ-Բաբ քաղաքում ավտոմեքենայի հուժկու պայթյուն է գրանցվել: Ահաբեկչության հետևանքով մահացել է 18 մարդ, 3 տասնյակից ավելի քաղաքացի ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ ականապատ ավտոմեքենայի պայթյունից ահռելի վնաս է հասցվել հարևանությամբ կայանված մեքենաներին ու մոտակա շինություններին: Տեղական իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի ու վիրավորների թիվը կավելանա: Ահաբեկչության պատասխանատվությունն առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել: