Հանրային քննարկման է ներկայացվել նախագիծ, որով նախատեսվում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարել: Կստեղծվի օրենսդրական հիմք՝ համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի նշանակման հարցում միասնական մոտեցում ցուցաբերելու համար: Օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Նախագծի ընդունմամբ կհստակեցվի մարզական գործունեություն իրականացնող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության գործընթացը, տնօրեններին ներկայացվող պահանջները: Պետական կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն, ըստ նախագծի, կիրականացնի գործադիր մարմինը, որին կնշանակի և կազատի լիազորված պետական մարմինն՝ իր կողմից հաստատված գործադիր մարմինների ընտրության մրցույթի անցկացման կարգի հիման վրա, եթե հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ: