Այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում իր մահկանացուն է կնքել ռուս պոետ, բանասեր, «Юность» հանդեսի գլխավոր խմբագիր Վալերի Դուդարևը՝ փոխանցում է Литературная Газета-ն:
Վալերի Դուդարևը ծնվել և ապրել է Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը, դասավանդել է դպրոցներում ու համալսարանում: Հեղինակն է «20-րդ դարի շեմին», «Որտեղ են ծաղկում մոռացված ծաղիկները», «Գլագոլիցա» և այլ ժողովածուների: Նա պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու, Սերգեյ Եսենինի անվան մրցանակներով, իսկ ստեղծագործությունները թարգմանվել են ամենատարբեր լեզուներով:
Վալերի Դուդարևը վերջին անգամ Հայաստան էր ժամանել 2009-ին՝ մասնակցելու Ծաղկաձորում մեկնարկած Երիտասարդ գրողների ութերորդ խորհրդակցությանը: Պոետն այդ ժամանակ լրագրողներին ասել էր, որ պատրաստվում է իր հանդեսի համարներից մեկն ամբողջովին նվիրել հայ ժամանակակից պոեզիային և շատ տպավորիչ կերպով էր ի կատար ածել խոստումը: