Թուրքիայի իշխանությունները բերման են ենթարկել «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման սպանված պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի 25 ազգականներին: Այս մասին հայտնել է Թուրքիայի գլխավոր դատախազությունը:
Ալ-Բաղդադիի ոչնչացման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտնել էր հոկտեմբերին: «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխը սպանվել էր Սիրիայի Իդլիբ շրջանում ամերիկյան զորախմբերի իրականացրած ռազմական օպերացիայի ժամանակ: