Վրաստանի խորհրդարանի մոտ 19:00-ին մեկնարկած ցույցն ավարտվեց, բայց ցուցարարների մի մասը կգիշերեն վրաններում, որոնք տեղադրվել են խորհրդարանի հարևանությամբ՝ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայի վրա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Թբիլիսիում բողոքի նոր ալիք բարձրացավ այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանը տապալեց համամասնական ընտրակարգի մասին սահմանադրական օրինագծի ընդունումը: Սահմանադրական փոփոխությունների հիշյալ օրինագիծը նախատեսում էր մեծամասնական ընտրակարգից ամբողջական անցում անել համամասնական ընտրակարգին։
Նշենք նաև, որ սահմանադրական փոփոխություններն այս տարվա հունիսի 20-ին և 21-ին մեկնարկած ցույցերի պահանջներից մեկն էր, և Բիձինա Իվանիշվիլին քաղաքացիներին խոստացել էր փոփոխել սահմանադրությունը: