Իրանում բողոքի ալիք է բարձրացել, երբ երկրի իշխանությունները հայտարարել են բենզինի սակագնի 50 տոկոս աճի մասին: Իսլամական Հանրապետությունում սկսված զանգվածային խռովությունների ժամանակ մահացել է մեկ մարդ, որի մահվան պատճառը դեռևս անհայտ է: Բողոքի ակցիաների հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ: Վառիլիքի գնաճն անակնկալի է բերել իրանցիներին, ինչի դեմ էլ երկրի բնակիչներն ընդվզել են:
Իսլամական Հանրապետության իշխանությունների նման որոշումը պայմանավորված է միջուկային թեմայի շուրջ Իրանի հետ լուրջ տարաձայնությունների պատճառով այդ երկրի դեմ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցներով: