Բոլիվիայում զանգվածային խռովությունները չեն դադարում: Լատինաամերիկյան երկրում սկսված բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ կատաղի բախումներ են եղել իրավապահների ու ակտիվիստների միջև: Անկարգությունների ժամանակ մահացել է հինգ մարդ, երկու տասնյակից ավելի ցուցարար վիրավորվել է: Տուժածները հոսպիտալացվել են:
Հիշեցնենք, որ Բոլիվիայում բողոքի ցույցերը սկսվել էին երկրի նախահական ընտրություններում Էվո Մորալեսի վերընտրվելուց հետո: Զինվորականների ճնշումների ու զանգվածային ցույցերի արդյունքում Մորալեսը հրաժարական էր տվել ու մեկնել Մեքսիկա՝ վերադառնալու ակնկալիքով: