Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը և ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: