1lurer.am-ի տեղեկություններով՝ Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը և «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կասկածվում են Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող 5 մլն դոլար արժողությամբ պանսիոնատն անօրինական ճանապարհով անհատույց ձեռքբերելու մեջ:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց, որ Գլխավոր դատախազությունը մի քաղաքացուց նշված գույքի օտարման վերաբերյալ հաղորդում է ստացել, որն ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն: Նրա խոսքով՝ հաղորդման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: