Ուժգին քամիներ ու կայծակ, 40 աստիճանից ավելի ջերմաստիճան, տապ ու երաշտ. այսպիսի աղետալի պատկեր է ստեղծվել Ավստրալիայի արևմտյան նահանգներում՝ կանաչ մայրցամաքում տիրող թեժ իրավիճակին է անդրադարձել Guardian պարբերականը:
Անտառային հրդեհներն Ավստրալիայում մոլեգնում են արդեն երկու շաբաթ: Տարերային աղետի թիրախում են հիմնականում երկու նահանգները՝ Նոր Հարավային Ուելսն ու Քուինզլենդը: Հարյուրավոր հրշեջներ չեն կարողանում վերահսկողության տակ վերցնել հրդեհները: Մինչև այժմ հիմնակատակ այրվել են հարյուրավոր բնակելի տներ ու այլ կառույցներ: Թեժ տարերքի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: Աղետի գոտում իրականացվում է բնակիչների տարհանում: