Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին` ՄԱՊ-ի Ալիկին, երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել:
Նախկին պատգամավորին կալանավորելու միջնորդություն ներկայացրել էր ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու համար, մեղադրանքն առնչվում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործին: