Թուրքիան Ռուսաստանից С-400 զենիահրթիռային պաշտպանության համակարգերը գնել է օգտագործելու, ոչ թե մի կողմ դնելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական ոլորտի ներկայացուցիչը՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների վաշինգտոնյան հանդիպումից օրեր անց:
Թուրքական կողմը նաև հայտնել է, որ չնայած՝ որևէ երկրի համար տրամաբանական չէ նման համակարգեր գնել և չօգտագործել դրանք, Թուրքիան ու Միացյալ Նահանգները կշարունակեն այդ թեմայով բանակցությունները և դրա հետ կապված բոլոր հարցերի քննարկումը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Թուրքիայում С-400 համակարգի գործարկման համար ռուս մասնագետներ չեն հրավիրվի: