ԴԵկտեմբերի 9-ին Փարիզում կանցկացվի նորմանդական քառյակի (Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Գերմանիա), գագաթնաժողովը, ինչը պաշտոնապես հաստատել են Ելիսեյան պալատից: «Գագաթնաժողովը կանցնի նորմանդական ձևաչափով և տեղի կունենա 2019 թվականի դեկտեմբերի 9-ին: Այն Փարիզում կհավաքի 4 պետությունների նախագահներին և կառավարության ղեկավարներին»,- ասված է հայտարարության մեջ:
Գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը քննարկվել է Բրեգանսոնում, օգոստոսի 19-ին կայացած՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպման ժամանակ:
«Գագաթնաժողովը տեղի կունենա, քանի որ այս ամռան ընթացքում բանակցություններում զգալի առաջընթաց է եղել, և հաջողել ենք զորքերը հանել մի շարք լարված գոտիներից»:
Հիշեցնենք, որ Նորմանդական ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2014 թվականի հունիսի 6-ին՝ նորմանդական Բենուվիլ ամրոցում: Այդ հանդիպումից հետո կողմերը մի քանի անգամ հանդիպել են նախարարների և դիվանագիտական ներկայացուցիչների մակարդակով: