«Կարմիր խաչ»-ի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում գերեվարված ԱՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին, ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին»:
Կոմիտեի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին «Լուրեր»-ին ասել է, որ տեսակցության ժամանակ «Կարմիր խաչ»-ի պատվիրակները ծանոթացել են Ադրբեջանում ազատազրկված քաղաքացիների կեցության պայմաններին, հետաքրքրվել են նրանց առողջական վիճակով, օգնել են, որ կապ հաստատեն հարազատների հետ: