Հանս-Դիտեր Ֆլիկը պաշտոնապես նշանակվել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ: Ակումբի վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ Հանս Ֆլիկը մնում է «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում մինչև Սուրբ Ծնունդ և, հնարավոր է, նաև՝ դրանից հետո:
«Մեզ դուր են գալիս նրա պատկերացումները մարտավարության և մարզումների մասին։ Նա շատ լավ հարաբերություններ ունի ֆուտբոլիստների հետ, մենք վստահում ենք Հանս Ֆլիկին»,- ասել է Կարլ-Հայնց Ռումենիգեն: