German Marshall Fundում կայացած հայ-ամերիկյան խմբի հանդիպմանը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները, մասնավորապես՝ անկախ և վստահելի դատական համակարգ ստեղծելուն միտված օրենսդրական բարեփոխումները։
«Իմ խոսքում համառոտ ներկայացրեցի հստակ քայլերից բաղկացած այն օրակարգը, որով մենք Վաշինգտոնում ենք որպես բարեկամական խումբ։ Անդրադարձա նաև արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերին։ Վերահաստատեցի մեր հստակ հանձնառությունը կառուցել մեր գործընկերների հետ հարաբերությունները փոխվստահության և ինքնիշխանության հիմունքների վրա»,- գրել է Մակունցը ֆեյսբուքյան էջում։
Մակունցը նշել է, որ ելույթին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում հնչել են Հայաստան-ԵՄ, Հայաստան-ՌԴ հարաբերություններին առնչվող, ինչպես նաև ներքաղաքական հարցեր։
«Իմ խոսքում հստակ արձանագրեցի, որ մենք, կողմնակից լինելով արագ բարեփոխումների, միաժամանակ շատ ուշադիր ենք և ապահովում ենք քաղհասարակության մշտական ներգրավվածությունը այդ գործընթացում»,- ընդգծել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։