Մոլդովայում ձևավորվեց փոքրամասնության կառավարություն՝ երկրի նախագահի նախկին խորհրդական Իոն Կիկուի ղեկավարությամբ: Նոր կաբինետի օգտին քվեարկել են սոցիալիստներն ու դեմոկրատները՝ խորհրդարանի 101 անդամներից 62-ը: Խորհրդարանում ներկայացնելով իր կաբինետի ծրագիրը՝ Կիկուն վստահեցրել է պատգամավորներին, որ կվարի հավասարակշռված արտաքին քաղաքականություն և կշարունակի ռազմավարական գործընկերությունը Եվրամիության հետ: Ընդդիմությունը նախագահ Դոդոնին մեղադրում է իշխանությունը զավթելու համար: