Խորհրդարանում շարունակվում է պետբյուջեի նախագծի քննարկումը: Նախատեսվում է ավելացնել ռազմական, տնտեսական, գյուղատնտեսական, սոցիալական և այլ ոլորտների հատկացումները: Եկող տարվա բյուջեն նախատեսում է հավասարակշռված աճ: Պատգամավոր Գևորգ Պապոյանի խոսքով՝ 2020-ը հեղափոխական է լինելու նաև ճանապարհաշինության համար: